‘Արտակ Բուդաղյանը տեսակցել է Սերժ Սարգսյանի հետ’

1595

Գնդապետ Արտակ Բուդաղյանն Արցախում հանդիպել է Սերժ Սարգսյանին:

 ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը` առանց բացահայտելու զրույցի մանրամասները:

«Մենակ գիտեմ, որ այսօր ժամը 11-ի կողմ են հանդիպել, քանի որ նախագահը (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) գնացել էր Արցախ, բայց հո հեռախոսով չեմ հարցնի, թե ինչ են խոսել», — ասել է Բուդաղյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով սպանվել է գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր, ՊԲ գնդերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել է: Վերջինս այժմ մեղադրվում է զինված հարձակման մեջ:

Բուդաղյանների հայրը անդրադարձել է նաեւ օրերս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանի այն հայտարարությանը, թե «դեռ շուտ է Բուդաղյանների հետ հաշտվելուն»:

«Ո՞նց չի ամաչում, որ թող հույսը կտրի, ինչ բարիշել, ինքը գոնե գիտի՝ ինչ է խոսում», — ասել է Էմիլ Բուդաղյանը:

Նախորդ հոդվածը‘Կոնսերվատորիայի ռեկտորը վախեցավ եւ հրաժարվեց ողջույնի խոսքից’
Հաջորդ հոդվածը‘Կարգին Հայկո. Առաջարկում եմ այս հնարքը անվանել «Տիգրան Սթայլ»’