‘Արտառոց դեպք ԱԺ-ում. Նշանակվել է ծառայողական քննություն’

1578

Այսօր առավոտյան աշխատանքային օրվա մեկնարկին արտառոց դեպք է տեղի ունեցել Ազգային ժողովի անցակետերում. պատգամավորների բազմաթիվ օգնականներ երկար ժամանակ չեն կարողացել իրենց անցագրերով մուտք գործել ԱԺ վարչական շենք: Հայտնում է Panorama.am-ը: Կայքը նշում է, որ առավոտյան ԱԺ երկու տասնյակից ավելի աշխատակիցներ անցակետերում անորոշության մեջ են եղել և փորձել են հասկանալ` ինչ է կատարվում: Սակայն շուրջ մեկ ժամ սպասումից հետո, նրանց ներս են թողել: Ազգային ժողովում ԱԺ աշխատակիցների հետ տեղի ունեցած արտառոց դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել: 

Նախորդ հոդվածը‘Գազի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ. ՀԱԿ ամփոփիչ ելույթը’
Հաջորդ հոդվածը‘Հարկադիր արձակուրդ Ալավերդիում. տեսանյութ’