Արցախից երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան

327

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ՝ «Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ․ Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն

Նախորդ հոդվածըՀարավային Կորեայի առաջնորդ․ ԿԺԴՀ-ի յուրաքնաչյուր անօդաչուի դեմ ուղարկել երեք անօդաչու
Հաջորդ հոդվածըՌոնալդուն բուժզննում կանցնի «Ալ Նասրում»