Հարավային Կորեայի առաջնորդ․ ԿԺԴՀ-ի յուրաքնաչյուր անօդաչուի դեմ ուղարկել երեք անօդաչու

205
(220310) -- SEOUL, March 10, 2022 (Xinhua) -- President-elect Yoon Suk-yeol speaks during a press conference at the National Assembly Library in Seoul, South Korea, March 10, 2022. Yoon Suk-yeol of the main conservative opposition People Power Party won a narrow victory in the South Korean presidential election amid people's aspiration for transfer of power. (Photo by James Lee/Xinhua)

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը իր օգնականներին հրահանգել է կրկնակի կամ եռակի պատասխանել հարավկորեական տարածք ներխուժած  հյուսիսկորեական յուրաքանչյուր անօդաչուի։

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի ներկայացուցչին։

«Երբ առաջին անօդաչուն եկավ, նախագահը հրամայեց անհապաղ միջոցներ ձեռնարկել Հյուսիսի դեմ՝ նշելով, որ մենք էլ ունենք անօդաչուներ։ Նա հրամայել է հյուսիսկորեական յուրաքանչյուր անօդաչուի դեմ ուղարկել երկու-երեքը և խոցել դրանք՝ եթե հարկ լինի»,- պատմել է աշխատակազմի ներկայացուցիչը։

Դեկտեմբերի 26-ին հյուսիսկորեական առնվազն հինգ անօդաչու սարքեր խախտել են Կորեայի Հանրապետության օդային տարածքը։ Դրանցից մեկը հասել է մինչև Սեուլ, մյուս չորսը պտտվել են Դեղին ծովի Կանհվադո կղզու շրջանում՝ մայրաքաղաքից արևմուտք։ Այնուհետև առաջինը կարողացել է վերադառնալ ԿԺԴՀ, մյուսներն անհետացել են ռադարից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌաիսի․ ԱՄՆ-ը և Արևմուտքը չեն կարող կեղծիք տարածելով պառակտել իրանցի ժողովրդին
Հաջորդ հոդվածըԱրցախից երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան