Արցախի ՄԻՊ-ը տեղեկացնում է

499

Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։

Խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։ Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։

Սեպտեմբերի 20-ի ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը գնդակոծել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։ Վիրավորվել է շտապօգնության վարորդը և չի կարողացել դիակները տեղափոխել Ստեփանակերտ։

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան

Նախորդ հոդվածըԶոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը. «Ազատություն»
Հաջորդ հոդվածըԱրցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է