Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է

357

Ադրբեջանի հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:

Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում։

Ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարել։

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածըԱրցախի ՄԻՊ-ը տեղեկացնում է
Հաջորդ հոդվածըԱրցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը