‘Արցախի վարչապետը կգիշերի առաջնագծում’

1074

«Արցախպրես»- ը գրում է, որ օգոստոսի 3-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն իր մարտական ընկերների հետ մեկնել է դիրքեր և գիշերել այնտեղ: Նա շրջել է մի քանի տասնյակ հենակետերով՝ զրուցելով դիրքապահ զինվորականների և կամավորների հետ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Հարությունյանի համոզմամբ՝ բոլորի մոտ ոգին մարտական է, և նրանք կուռ միասնականությամբ ամուր կանգնած են Արցախի պաշտպանության դիրքերում:

Այսօր ևս նախատեսվում է վարչապետի այց և գիշերակաց առաջնագծում՝ այս անգամ այլ ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Սահմանին կրակում են, իսկ Սերժ Սարգսյանը քեֆերի մեջ է’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հենք այս պահին գոյություն չունի’