‘Արցախի վարչապետը կպատասխանի ֆեյսբուքի և թվիթերի օգտատերերի հարցերին’

947

Արցախի վարչապետ Արա Հարությունյանին ֆեյսբուքի օգտատերերը և լրատվամիջոցների ներկայացուցիչներին կարող են հարցեր ուղղել հատուկ բացված ֆեյսբուքյան էջի միջոցով: Հարությունյանը հարցերին կպատասխանի իր կիսամյակային ասուլիսի շրջանակներում: Վարչապետի պատասխանները տեսանյութի տարբերակով կտեղադրվեն վերոնշյալ էջում: Հարցերի հավաքագրման վերջնաժամկետը հուլիսի 22-ի ժամը 14:00-ն է:

Նշվում է նաև, որ հարցեր կարելի է հղել նաև թվիթերում վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի միջոցով:

Նախորդ հոդվածը‘Սպանություն Ակունք գյուղի եկեղեցու մոտ’
Հաջորդ հոդվածը‘Ռիհանան Գերմանայի հավաքականի հետ նշեց հաղթանակը (լուսանկարային շարք)’