‘Արցախի վարչապետ. Բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ և ՀՀ միջև’

1187

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպել բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: վարչապետի առաջարկությամբ, հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին ու դասախոսներին բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրների ու առաջարկների մասին:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք հնարավոր է ԵՏՄ ՀՀ-ի անդամակցությունից հետո ԼՂՀ և ՀՀ միջև մաքսակետ գործի, Ա. Հարությունյանը, մասնավորապես, ընդգծել է՝ «Երկու պատասխան նշեմ: Առաջին՝ բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ և ՀՀ միջև: Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, այնինչ դրանց գործառույթն ուղևորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է: Երկրորդ՝ անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ և ՀՀ-ի միջև առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»:

Նախորդ հոդվածը‘Անցանկալի զեկույցը չհաջողվեց չեղարկել. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Լրատվական թողարկումների փոխարեն կարելի է Հ1-ով ցուցադրել «Սուտլիկ որսկանը». «ՉԻ»’