Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունը

726

Հարգելի՛ հայրենակիցներ, համացանցում շրջող լուրը, թե, իբր, ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում:

Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:

Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար:

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Չավիի հետ
Հաջորդ հոդվածըԱրցախի կառավարության հայտարարությունը