Արցախ. ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ

373

Հունիսի 28-ի ժամը 12:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987 թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։

Նույն օրվա ժամը 12:00-ի սահմաններում Գիշի գյուղի բնակիչ Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961 թ.) Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։

Վերջիններս մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակել են նրա ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

ԱՀ ներքին գործերի նախարարություն

Նախորդ հոդվածըՍերգո Տոնոյան. Նպատակը Նիկոլ Փաշինյանի գործած դարի հանցանքի հետքերը մաքրելն է
Հաջորդ հոդվածըՄբապե․ Ցավ եմ ապրում իմ Ֆրանսիայի համար