Սերգո Տոնոյան. Նպատակը Նիկոլ Փաշինյանի գործած դարի հանցանքի հետքերը մաքրելն է

1361

Սերգո Տոնոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ցանկացած խելքը գլխին քննիչ կամ հետաքննող կվկայի. երբ տեղի է ունենում հանցագործություն, միջադեպ կամ ողբերգություն, քննիչի հիմնական խնդիրն է պարզել, թե ինչ է (են) արել կամ ասել այդ հանցագործությանը (միջադեպին, ողբերգությանը) առնչվող անձը (անձինք) դեպքին նախորդող շրջանում: Դեպքից հետո ասված ամեն ինչ (բացառությամբ մեղքն ընդունող խոստովանությունների) գրոշի արժեք չունի:

Հետևաբար, այսպես կոչված «Քննիչ» հանձնաժողովը պետք է կոչված լիներ պատասխանելու հետևյալ ֆունդամենտալ հարցին. ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում 2018-2020 թվականներին` հարցը լուծելու, թե՞ չլուծելու: Ի՞նչ քայլեր (հայտարարություններ) է արել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը` կանխելու համար 2020 թ. արյունալի պատերազմը: Ի՞նչ կոնկրետ քայլեր: Որովհետև, եթե դու չես ցանկանում պատերազմ, գիտակցաբար, թե անգիտակցաբար անում ես քայլեր՝ կանխելու համար այն:

Եթե «Քննիչ» հանձնաժողովը կգտնի մի այդպիսի քայլ, թող հայտարարի:

Իրականում «Քննիչ» հանձնաժողովի նպատակը ոչ թե ճշմարտությունը վեր հանելն է, այլ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, Նիկոլ Փաշինյանին շողոքորթելով ու քծնելով, Նիկոլ Փաշինյանի գործած դարի հանցանքի հետքերը մաքրելն է: Այդ նպատակին հասնելու համար, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա կամակատարները պատրաստ են վարկաբեկել բոլոր պետական ինստիտուտները, հողին հավասարեցնել բոլոր զինվորականներին, բանակը դարձնել ծաղրի առարկա, ազգին հայտարարել դասալիք, մեր պատմությունն էլ՝ ամոթի աղբյուր»:

Նախորդ հոդվածըՖինլանդիա․ Նացիզմը համակրող նախարարն ստացել է խորհրդարանի վստահությունը
Հաջորդ հոդվածըԱրցախ. ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ