‘Արցախ ը դիմավորել է տարվա 15000-երորդ զբոսաշրջիկին ‘

1075

Այսօր ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում ԼՂՀ մուտքի արտոնագիր ստացավ այս տարվա տասնհինգհազարերորդ զբոսաշրջիկը, ով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի բնակիչ 24-ամյա Նգուեն Դավիթ Հանգն է, հայտնում է Արցախի հանրապետության ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը Նգուեն Դավիթ Հանգին հանձնեց 2012 թվականին Արցախ այցելած թվով 15000-րդ զբոսաշրջիկի հավաստագիրը և հուշանվերներ:          

ԼՂՀ  ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն` 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ 2012 թվականի նույն ժամանակահատվածում տրված մուտքի արտոնագրերի քանակն աճել է  ավելի քան 33 տոկոսով:

Նախորդ հոդվածը‘Հոլիվուդյան աստղերի անճանաչելի կերպարանափոխությունները (Ֆոտոշարք) ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսին «քննադատելու» մեխանիկան ‘