‘Արփի Ոսկանյան. Արման Բաբաջանյանը ինձ հետ չի կապվել’

1182

«Արման Բաբաջանյանը ինձ հետ չի կապվել, իսկ իմ արժանապատվությունը թույլ  չի տալիս երկու-երեք անգամից ավելի փորձել կապ հաստատել նրա հետ»,- iLur.am-ին տեղեկացրեց գրող Արփի Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ 1in.am կայքը, առանց Ոսկանյանին զգուշացնելու, արտատպել էր Ոսկանյանի՝ «Հայկական ժամանակ» թերթում տպագրված բանաստեղծությունն ու այն վերագրել Գագիկ Ծառուկյանին, թեև բանաստեղծության մեջ անուններ չեն նշվում:

Հեղինակը դիմել է ոստիանություն՝ հեղինակային իրավունքի խախտման փաստի առնչությամբ: Այժմ Արփին սպասում է ոստիկանության պատասխանին, որը, ամենայն հավանականությամբ, կլինի վաղը:

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակային և հարակից իրավունքները խախտելը առաջացնում է տուգանք՝ մինչեւ 500.000 դրամի չափով, 1-2 ամիս ժամկետով կալանք կամ ազատազրկում՝ մինչեւ 1 տարի ժամկետով:

Նախորդ հոդվածը‘Ահմադինեժադը չեղյալ է հայտարարել այցը Թուրքիա’
Հաջորդ հոդվածը‘Մաքսատանը մտածել էին, թե մեդալը «գռուզ» է, ու 47 000 դրամ էին պահանջել մաքսազերծման համար’