‘Արևելագետ. Պետք չէ սպասել, որ տվյալ փուլում Իրանը կարող է տարածաշրջանում փոխարինել Թուրքիային’

1296

Պետք չէ սպասել, որ տվյալ փուլում Իրանը կարող է տարածաշրջանում փոխարինել Թուրքիային: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է արտահայտել ՌԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ֆասիհ Բադերխանը, աշխարհաքաղաքական վերջին տեղաշարժերի համատեքստում մեկնաբանելով տարածաշրջանում Թուրքիայի դարակատարումն իր վրա վերցնելու Իրանի հնարավորությունները:

«Թուրքիայի և Իրանի միջև մրցակցությունը տարածաշրջանում առայժմ ոչ ոք չի վերացրել: Այն հստակորեն արտահայտվում է նաև հիմա: Թուրքիան այսօր էլ է մեծ շանսեր պահպանում սունիների աշխարհում: Շիական Իրանը, իհարկե, փորձում է սունիների ախարհում իր ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկել որոշակի քայլեր: Երբեմն դա ստացվում է, երբեմն` ոչ:  Հետևաբար, տվյալ փուլում պետք չէ ակնկալել, որ Իրանը կարող է փոխարինել Թուրքիային, կամ էլ Թուրքիան Իրանին»,-նշել է արևելագետը:

Նրա կարծիքով, տարածաշրջանի այդ տերություններից յուրաքանչյուրն ունի իր դերակատարությունը: Բադերխանը նշել է, որ Մերձավոր Արևելքում պատմականորեն գոյություն է ունեցել երեք տարածաշրջանային տերություն` Թուրքիան, Իրանը և Եգիպտոսը: Եվ վերջին աշխարհաքաղաքական տեղաշարժերն առայժմ չեն կարող փոփոխել այդ ստատուս-քվո-ն: 

Նախորդ հոդվածը‘Բացառիկ կադրեր. Լեւոն Խեչոյանը` պատերազմի տարիներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հավաքականի հետ’