Արևմուտքը դժգոհ է թալիբների նոր կառավարության կազմից

359

Համաշխարհային հանրությունը մտահոգված է, որ Աֆղանստանի նոր ժամանակավոր կառավորութայն կազմում ընդգրկվել են մարդիկ, ովքեր մեղադրվել են զանգվածային սպանությունների համար

Մոլլա Մոհամեդ Հասան Ախունդը, օրինակ, ընդգրկված է ՄԱԿ-ի պատժացուցակում։ Ներքին գործերի ժամանակավոր  նախարար Սիրաջուդդին Հաքանին հետախուզվում է ՀԴԲ-ի կողմից՝ ամերիկյան զորքրեի վրա հարձակում գործելու համար։

Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը համաշխարհային հանրությանը կոչ է արել չճանաչել նոր կառավարության օրինակարգությունը։ Դիմադրության ուժերի խոսքով՝ կառավարության բոլոր անդամները ներկայացնում են «Թալիբան» շարժման վերնախավը և օրենքից դուրս են գտնվում։

Մինչդեռ թալիբները հավաստիացնում էին, որ նոր կառավարությունը կտարբերվի նախորդ անգամվա կառավարությունից, երբ նրանք իշխանության էին 1996-2001 թթ․, նրանք խոստանում էին, որ կանայք նույնպես ներկայացված կլինեն իշխանական մարմիններում, նրանց իրավունքները կպաշտպանվեն, և իրենք վրեժխնդիր չեն լինի այն աֆղանացիներից, որոնք համագործակցել են Արևմուտքի ուժերի հետ։

Սակայն նոր կառավարության կազմում ոչ մի կին չկա, իսկ երկրի տարբեր շրջաններից տեղեկություններ են ստացվում տեղի բնակիչների նկատմամբ հաշվեհարդարի մասին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀայաստանի հավաքականը սկսեց պայքարը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում
Հաջորդ հոդվածըԻնֆանտինո․ Հիմա չափազանց շատ են հավաքականների անիմաստ խաղերը