Ինֆանտինո․ Հիմա չափազանց շատ են հավաքականների անիմաստ խաղերը

373

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ հիմա չափազանց շատ «անիմաստ» միջազգային խաղեր են անցկացվում

«Կարծում եմ, որ միջազգային օրացույցում տիրող ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ մենք հասել ենք որոշակի կետի։ Միջազգային խաղերով պայմանավորված այս դադարը, որը բարդացել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, մեզ ցույց տվեց, թե որքան դժվար է այսօր ֆուտբոլիստների համար մեկ երկրից մյուսը մեկնելը, մեկ մայրցամաքից մյուսը։

Դա վնասակար է ֆուտբոլիստների առողջության համար, վնասակար է մրցաշարի համար։ Անչափ շատ են անիմաստ խաղերը։ Մենք պետք է մտածենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել։ Պետք է պարզ ու հասկանալի համակարգ ունենանք, որը բոլորը կհասկանան»,- ասել է Ինֆանտինոն։

Նախորդ հոդվածըԱրևմուտքը դժգոհ է թալիբների նոր կառավարության կազմից
Հաջորդ հոդվածըՏեբաս. ՊՍԺ-ի նախագիծը երկար կյանք չունի