Արևմուտքը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ է պատրաստում

310

ՆԱՏՕ-ի երկրները Վրաստանում ծանր տեխնիկայով զինված բանակային կազմավորումների տեղակայման ծրագիր են մշակում։

Պաշտոնական Թբիլիսին առայժմ Ռուսաստանի հանդեպ չեզոքություն է պահպանում, սակայն ԱՄՆ-ը և Եվրամիությունը հույս ունեն վրացիներին իրենց կողմը քաշել։ Եթե դա տեղի ունենա, ապա Մոսկվայի համար լուրջ խնդիրներ կծագեն հարավային սահմաններում, նախազգուշացրել են փորձագետները։

Ռուսաստանի ԱԳՆ-ում ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում Noble Partner 2022 («Արժանի գործընկեր 2022») երկօրյա զորավարժությունների ընթացքում եվրոպացիները մշակել են ՆԱՏՕ-ի ծանր ռազմական տեխնիկայի փոխադրումը։ Ստորաբաժանումները Հարավային Կովկաս են ժամանել ցամաքային երթուղով՝ Թուրքիայով։ Դիվանագետի կարծիքով՝ Թբիլիսիին ներքաշում են Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ և զինում ժամանակակից սպառազենքով։ Ըստ Գոնչարի՝ դա ոչ միայն Մոսկվայի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության համակարգին ուղղված մարտահրավեր է։

Noble Partner  զորավարժությունները Վրաստանում արդեն վեցերորդ անգամ են տեղի ունենում։ 2022 թ․ զորավարժություններին առաջին անգամ մասնակցել են Ճապոնիան և Շվեդիան, ներկայացված են եղել նաև Ադրբեջանի, Բոսնիայի և Հերցեգովինայի ուժերը՝ ընդհանուր առմամբ՝ մոտավորապես երկուսուկես հազար զինվորական։

Հունիսին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին տարածքային խնդիրները լուծելուց հետո։ Ինչպես հայտնի է, վրացական իշխանությունները չեն վերահսկում Աբխազիան և Հարավային Օսիան, որոնց անկախությունը Մոսկվան ճանաչել է 2008 թ․։ Դրանից հետո Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուչեսկուն՝ «Ֆեներբահչեի» մասին
Հաջորդ հոդվածըԿապառոս. մենք բոլորս հայ ենք