Աֆղանստանը Պակիստանից 29 մլն դոլար օգնություն կստանա

664
Political map of Afghanistan with capital Kabul, national borders, most important cities, rivers and lakes. Illustration with English labeling and scaling.

Պակիստանի կառավարությունը Աֆղանստանին օգնություն կտրամադրի 5 մլրդ ռուփիի (մոտավորապես 29 մլն դոլար) չափով՝ երկրում ճգնաժամը հաղթահարելու նպատակով։

Այդ մասին հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Կուրեշին։

«Պակիստանը Աֆղանստանին 5 մլրդ ռուփիի չափով հումանիտար օգնություն, ինչպես նաև դեղորայք և սննդամթերք կհատկացնի»,- նախարարի խոսքն է մեջբերում Express թերթը։

Նախարարը ելույթ է ունեցել Իսլամաբադում կայացած մամուլի ասուլիսում, հինգշաբթի օրը Քաբուլ կատարած այցից հետո։ Կուրեշիի խոսքով՝ Իսլամաբադը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել՝ Աֆղանստանում մարդասիրական  ճգնաժամը կանխելու համար։

Հինգշաբթի օրը Պակիստանի պատվիրակությունը, Կուրեշիի գլխավորությամբ, Քաբուլում բանակցություններ է անցկացրել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների և այլ պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների և երկու երկրների միջև համագործակցությունը ամրապնդելու հարցերով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես. Ռուզան Տոնոյան
Հաջորդ հոդվածըԱֆղանստանի նախկին փոխնախագահը իրավիճակը երկրում անվանել է օկուպացիա