Աֆղանստանի նախկին փոխնախագահը իրավիճակը երկրում անվանել է օկուպացիա

574

Աֆղանստանի՝ երկրից փախած նախկին նախագահ Աշրաֆ Գանիի վարչակազմում փոխնախագահի պաշտոնն զբաղեցնող Ամրուլլա Սալեհը, որն ավելի վաղ իրեն հայտարարել էր նախագահի պաշտոնակատար, կոչ է արել դիմադրել Պակիստանին, որը, իբր, «օկուպացնում է» Աֆղանստանը։

«Հիշեք, Աֆղանստանը չափազանց մեծ է, որ Պակիստանը կարողանա նրան կուլ տալ։ Դա ժամանակի հարց է։ Բոլոր ոլորտներում դիմադրությունը մեր արժանապատվության պաշտպանության և օկուպացիան դադարեցնելու հարց է։ Աֆղանստանի վերածնունդը՝ որպես փյունիկ՝ ընդամենը ժամանակի հարց է»,- Twitter-ում գրել է Սալեհը։

Նախկինում դիմադրության ուժերը բազմիցս Պակիստանին մեղադրել են «Թալիբան» շարժման  և այլ ահաբեկչական խմբավորումների հետ կապերի մեջ։

Սալեհը վերջին անգամ Twitter-ում գրառում էր արել սեպտեմբերի 3-ին, երբ «Թալիբանը» հարձակում էր գործում Փանջշերում։ Ավելի ուշ ԶԼՄ-ները գրեցին, որ Սալեհը Փանջշերից մեկնել է Տաջիկստան։ Իր հերթին՝ РИА Новости-ի աղբյուրը Քաբուլում նշել է, որ փոխնախագահը Դուշանբե է ժամանել կարճատև այցով, նրա ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱֆղանստանը Պակիստանից 29 մլն դոլար օգնություն կստանա
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Էլ չենք ժպտում, Դավիթ