Աֆղանստանի կառավարության անկումը հավանական է

529

Բրիտանացի գեներալ Նիք Քարթերը, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբը և ցամաքային զորքերի հրամանատարն է, Աֆղանստանի վերջին իրադարձությունները բնութագրել է որպես «բավական մռայլ» և հայտարարել, որ առանց արտասահմանյան զորքերի՝ Քաբուլում կառավարության անկումը «միանգամայն հավանական» է թվում, փոխանցել է Reuters գործակալությունը։

Քարթերի խոսքով՝ երկրում կարող է կրկնվել 1990-ականների քաղաքացիական պատերազմը, երբ «ի հայտ է գալիս դաշտային հրամանատարների մշակույթը, և մի քանի կարևոր կառույցներ, ինչպիսիք են անվտանգության ուժերը, բաշխվում են էթնիկ կամ ցեղային սկզբունքներով»։

«Եթե դա տեղի ունենա, ապա կարծում եմ՝ «Թալիբանը» վերահսկողություն կհաստատի երկրի մի մասի նկատմամբ»,- նշում է բրիտանական գլխավոր շտաբի ղեկավարը։

Ամերիկյան Politico պարբերականը Բայդենի պես լավատես չէ աֆղանական բանակի վերաբերյալ և նշում է, որ «չնայած վերջին 20 տարիներին ներդրված 82 մլրդ դոլարի՝ բանակը մնում է անհուսալի կազմակերպություն»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱմերիկայի գավաթ․ Արգենտինան եզրափակիչում հաղթեց բրազիլացիներին(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 103 նոր դեպք, 71 առողջացած, 2 մահ