‘Աֆղանստանում դաժան մարտերի հետեւանքով ավելի քան 50 մարդ է զոհվել’

885

BBC-ի հայտնած վերջին տվյալներով, արդեն ավելի քան 50 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւմուտքում անվտանգության ուժերի եւ գրոհայինների միջեւ դաժան մարտերի հետեւանքով: Զոհերի մեծ մասը Ֆարահ գավառի խաղաղ բնակիչներ են: Վիրավորների թիվը գերազանցում է 90-ը: Առավոտյան գավառի կենտրոնական քաղաքում մահապարտը պայթյուն է իրականացրել, ինչից հետո գրոհայինները հարձակվել են դատարանի շենքի եւ մի քանի այլ կառավարական շենքերի վրա: Գրոհը ժամանակային առումով համընկել է Թալիբան շարժման մի շարք գրոհայինների դեմ դատական գործընթացի հետ: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ՀՔԾ-ում ընտրակեղծիքների վերաբերյալ գործերի քննությունը շոու է համարում’
Հաջորդ հոդվածը‘Հերքում է Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջի սպասարկման տեխնիկական խմբի (!) պատասխանատուն’