‘Աֆղանստանում երեք վրացի զինծառայող է զոհվել’

935

Աֆղանստանի Գելմենդ նահանգում ահաբեկիչ-մահապարտները հարձակում են գործել (բեռնատար մեքենայի պայթեցման միջոցով) 42-րդ գումարտակի բազայի վրա: Արդյունքում՝ երեք վրացի զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, տեղեկացնում է Грузия Online-ը:

Իրակլի Ալասանիայի խոսքով՝ այս պահին բազայի տարածքում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվում: Նախարարի խոսքով՝ կան նաև վիրավորներ և թեթև վնասվածք ստացած զինվորականներ:

Նախորդ հոդվածը‘Անջելինա Ջոլիի կրծքերը հեռացրել են’
Հաջորդ հոդվածը‘Արաբկիրի զինկոմիսարիատի բաժնի պետը «ոնց որ խառնում ա սաղ» (տեսանյութ)’