‘Անջելինա Ջոլիի կրծքերը հեռացրել են’

1878

Հոլիվուդի ամենահմայիչ աստղերից մեկը՝ Անջելինա Ջոլին, ցնցող խոստովանություն է արել. չարորակ ուռուցքի առաջացման մեծ հավանականության պատճառով նա համարձակվել է ենթարկվել կաթնագեղձերի լրիվ հեռացման վիրահատության: Խոստովանության տեքստը հայտնվել է New York Times թերթի հերթական համարում: Ջոլիի խոսքերով՝ իր մայրը վեց տարի առաջ մահացել է ձվարանների քաղցկեղից, իսկ իր օրգանիզմում բժիշկները հայտնաբերել են «դեֆեկտավոր» գեն և հայտարարել, որ կրծքի քաղցկեղի զարգացման հավանականությունը 87% է, ձվարաններինը՝ 50%:

Ընդհանուր առմամբ՝ բուժումը տևել է երեք ամիս: Վիրահատության արդյունքում դերասանուհու երկու կրծքերը հեռացրել են: Բուժման ողջ ընթացքում Ջոլին շարունակել է ակտիվորեն աշխատել՝ թաքցնելով հիվանդությունը: Սակայն վիրահատության ավարտից հետո նա որոշել է իր փորձառությունը կիսել աշխարհի կանանց հետ: Ջոլիի խոսքերով՝ վիրահատվելու որոշումը, որին կողմ էր նաև իր փեսացուն՝ Բրեդ Փիթը, ինքը դժվարությամբ է ընդունել, սակայն վիրահատությունից հետո կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նվազել է մինչև 5 %, փոխանցում է filmpro.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իսկ Գագիկ Բունիաթյանը շարունակեց մտածել միայն փողի մասին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանում երեք վրացի զինծառայող է զոհվել’