‘Աֆղանստանում իրականացված ահաբեկչությունը շուրջ 40 մարդու կյանք է խլել’

845

Աֆղանստանի հյուսիսում գտնվող Ֆարյաբ արվարձանի մզկիթում կատարված ահաբեկչության հետևանքով 41 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 50 վիրավորների մեծ մասի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, փոխանցում է Sky News բրիտանական հեռուստաալիքը:

Ըստ նախնական տեղեկատվության՝ ծանր վնասվածքներ են ստացել տարածաշրջանի նահանգապետը և տեղական ոստիկանության ղեկավարը, որոնք մասնակցում էին մահմեդականների Կուրբան-Բայրամ տոնի առիթով ուրբաթօրյա  Մեծ նամազին:

Տեղական ինքնակառավարման մարմինների տվյալներով՝ ահաբեկչությունը իրականացվել է մահապարտի կողմից, որը ոստիկանական հագուստով  ծպտված՝ մուտք է գործել մզկիթ և պայթեցրել իրեն:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Չի կարելի նեղանալ էվոլյուցիոն զարգացման ավելի ցածր աստիճանի գտնվող էակներից ‘
Հաջորդ հոդվածը‘Վանաձորում 20-ամյա զինծառայող է դանակահարվել ‘