‘Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռմբակոծությունից երեխաներ են զոհվել’

913

Աֆղանստանից իշխանությունները հայտարարում են, որ ՆԱՏՕ-ի ուժերի օդային ռմբակոծության ժամանակ մինչեւ 12 խաղաղ բնակիչ է զոհվել: Ըստ BBC-Ի, միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւելքում: Տեղի իշխանությունները եւ ականատեսները վկայում են, որ զոհերի թվում 10 երեխաներ կան: Եվս 6 մարդ վիրավոր է: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները չեն բացառում, որ օդային հարվածների հետեւանքով կարող էին խաղաղ բնակիչներ զոհվել, բայց չեն հաստատում զոհերի մասին տեղեկատվությունը: 

Նախորդ հոդվածը‘Առողջապահության համաշխարհային օրն այս տարի նվիրված է զարկերակային գերճնշմանը’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգությունն» ահազանգում է. Ոստիկանությունը խոչընդոտում է Ապրիլի 9-ի միջոցառման իրազեկումը’