‘Աֆղանստանում պայթեցրել են Լոհարի նահանգապետին’

857

Աֆղանստանի Լոհար նահանգի նահանգապետը զոհվել է իր բարձրախոսում տեղադրված ռումբի պայթունից: Ինչպես հաղորդում է France-Presse-ը, պայթյունը տեղի է ունեցել Կուրբան-Բայրամ տոնի կապակցությամբ նահանգապետի ունեցած ելույթի ժամանակ: Պայթունի հետևանքով զոհվել է միայն նախագահը: Միևնույն ժամանակ գործակալության տվյալներով, մարմնական վնասվածքներ են ստացել առնվազն յոթ մարդ, իսկ Associated Press-ը հայտնում է, որ վիրավորվել է 15 մարդ, նրանցից 5-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ահաբեկչության համար դեռ ոչ մեկ պատասխանատվություն չի ստանձնել, սակայն նման ահաբեկչական քայլերով աչքի են ընկնում հիմնականում «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները:

Նշենք, որ իսլամական կարևորագույն տոներից մեկը համարվող Կուրբան-Բայրամը ամեն  տարի Աֆղանստանում զուգակցվում է ահաբեկչական գործողություններով: 2012-ին երկրի հյուսիսում գտնվող Մեյմենե քաղաքի մզկիթում որոտացած պայթյունի հետևանքով զոհվել էր ավելի քան 40 հոգի, իսկ 2011-ին Հին Բագլան քաղաքում հավատացյալների խմբի մեջ իրեն պայթեցրել էր մահապարտ-ահաբեկիչը. պայթունի հետևանքով զոհվել էր վեց մարդ, մի քանի տասնյակ մարդ էլ ստացել էր մարմնական վնասվածքներ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հիշել է Խորհրդային Հայաստանի գիտական հաջողությունները’
Հաջորդ հոդվածը‘Ֆիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր’