Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակչում կհանդիպեն Եգիպտոսն ու Սենեգալը

451

Կամերունում կայացավ Աֆրիկայի Ազգերի գավաթի 2022թ խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը։
Մրցեցին Կամերունի և Եգիպտոսի հավաքականները։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին եգիպտոսցիները՝ 3-1։

Այսպիսով, եզրափակչում կհանդիպեն Եգիպտոսի և Սենեգալի հավաքականները, իսկ Կամերունը և Բուրկինա Ֆասոն կպարզեն մրցաշարի բրոնզե մեդալակրին։

Մրցաշարի եզրափակիչը կկայանա փետրվարի 6-ին։

Նախորդ հոդվածըՈւնիվերսալ «կռուտիտի» հեղինակային իրավունքը. ՉԻ
Հաջորդ հոդվածըԻշխանությունը որոշել է «բարեփոխել» ԶԼՄ-ները. Առավոտ