‘Ա. Բուդաղյանի պաշտպանը վերադաս դատախազին բողոքարկել է քննիչի որոշումը’

1064

N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը քննիչի  վերադաս դատախազին է  բողոքարկել քննիչի որոշումը, որով մերժվել էր իր պաշտպանյալի  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իր միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին այսօր հայտնել է Ա.Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

2013թ. հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած արյունահեղության գործով Ա.Բուդաղյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել), նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Լիսկա Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած  կրակոցների հետևանքով Ավետիք  Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայր, գնդապետ Արտակ Բուդաղյանը և Լիսկայի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել հրազենային վնասվածքներ։ Գործի շրջանակներում Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածնիերի 1-ին մասերով, համապատասխանաբար՝  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ  մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ 

Նախորդ հոդվածը‘Московский комсомолец. Եւս մի հայ վարորդ բեռնատարով վթարի պատճառ է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Բիզնես և իշխանություն’