‘Ա.Մուսինյան. Միշիկյան լրատվամիջոցները պիտի փորձեն շեղել հասարակության ուշադրությունը’

4488

1in.am եւ Henaran.am լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե իբր 191 դպրոցում տեղակայված 8/23 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ, որոնք քվեարկված են հօգուտ Կոնգրեսի: Այդ կապակցությամբ մենք մեկնաբանություն խնդրեցինք Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանից:  «Ընտրախախտումների այս տարափում միշիկյան լրատվամիջոցները պիտի փորձեն զանազան կեղծիքներով շեղել հասարակության ուշադրությունը հանրապետականի կողմից ամեն րոպե կատարվող ապօրինություններից, հանցագործություններից: Սրա համար պատրաստ են նույնիսկ գետնով տալ բանականություն ու տրամաբանություն ասվածը: Այնպես որ՝ չարժե զարմանալ: Իրավապահները պարտավոր են պատասխանատվության ենթարկել այդ սադրանքի ինչպես կատարողներին, այնպես էլ հեղինակներին»,- ի պատասխան մեր հարցի՝ նշեց Արման Մուսինյանը:

 

Նախորդ հոդվածը‘4/23-ում կախված է եղել Սերժ Սարգսյանի նկարը’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց. «Ժողովուրդը պետք է հասկանա, որ ամեն ինչ իրենից է կախված» (տեսանյութ)’