‘Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց. «Ժողովուրդը պետք է հասկանա, որ ամեն ինչ իրենից է կախված» (տեսանյութ)’

5416

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր քվեարկել է Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրատեղամասում:  Տեր-Պետրոսյանը տեղամաս էր եկել կնոջ` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի, հարսի եւ թոռների ուղեկցությամբ: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տեր-Պետրոսյանն ասաց, որ սպասելիքի մասին չի խոսի, բայց մաղթանք ունի:

«Որ բոլորը գան, ինձ նման քվեարկեն, ուրիշ ոչինչ: Ժողովուրդը պետք է հասկանա վերջապես, որ ամեն ինչ իրենից է կախված: Քաղաքականությունը ժողովրդի մասնակցությունն է ընտրություններին: Ով չի գալիս ընտրության, ուրեմն նա բողոքելու տեղ չունի: Կոչ եմ անում ամբողջ ժողովրդին գալ, մեկ մարդու պես քվեարկել, ում օգտին ուզում են»,- ասել է Տեր-Պետրոսյանը: 

Նախորդ հոդվածը‘Ա.Մուսինյան. Միշիկյան լրատվամիջոցները պիտի փորձեն շեղել հասարակության ուշադրությունը’
Հաջորդ հոդվածը‘«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները. Ժամը 15:00-ի դրությամբ’