‘Ա. Սարգսյան. 88-ի Շարժման հիմնական արժեքը՝ իրատես քաղաքական միտք եւ գործելակերպ’

1917

Պատմաբան, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Աշոտ Սարգսյանը Ազատության հրապարակում որոշ դիտարկումներ արեց Ղարաբաղյան շարժման  արդյունքների եւ դրա հիմքում ընկած արժեքների վերաբերյալ:  

Նրա խոսքով, 1988-ի փետրվարին սկսված Ղարաբաղյան կամ հայկական ժողովրդավարական շարժումը իր համաժողովրդական ընդգրկմամբ աննախադեպ էր հայ ժողովրդի պատմության եւ ԽՍՀՄ պատմության ընթացքում:

Ամբողջ կես տարի, խորհրդային ամենափոքրաթիվ ժողովուրդներից մեկը, որպես մենամարտիկ, պայքարի էր դուրս եկել մի ռեժիմի դեմ, որն աշխարհում հայտնի էր իր ամենառեպրեսիվ ապարատով:

Հայկական ժողովրդավարական շարժումը շատ արագ ձեռք բերեց միջազգային հնչեղություն եւ համակրանք: Նախընթաց 100 տարիների ընթացքում, թերեւս բացառյալ Մեծ Եղեռնի տարիները, միջազգային մամուլն այնքան չէր գրել հայ ժողովրդի մասին, որքան Ղարաբաղյան շարժման ընդամենը 2-3 տարիների ընթացքում:

Շարժման հարթած ճանապարհով ժողովրդավարական շարժումներ ծավալվեցին ԽՍՀՄ այլ տարածքներում եւ Արեւելյան Եվրոպայում: Ընդ որում, ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը Շարժումը մնաց առաջինը եւ ընդօրինակելին:

Ընդունված է, որ պատմական շրջափուլի գնահատման չափանիշը դրա քաղաքական արդյունքներն են:  Տվյալ դեպքում այդ արդյունքներն այն հիմքի ստեղծումն էր, որի հիման վրա հնարավոր եղավ իրականացնել Ղարաբաղի փրկումը, անվտանգության ապահովումը, Հայաստանի անկախության ձեռքբերումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Շարժումը հավատ սերմանեց սեփական ուժերի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Բավարիա»- «Բեշիկթաշ»` 5:0. մյունխենցիները շատ մոտ են 1/4 եզրափակչին (տեսանյութ)’