‘Ա Սերիան ներկայացնող երկու ակումբ պատրաստ է թիմ հրավիրել Բալոտելիին’

879

«Մարսել»-ի հարձակվող Մարիո Բալոտելին մոտ է Ա Սերիա վերադարձին: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձառու խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Պարմա»-ն ու «Ֆիորենտինա»-ն:

Երկու ակումբներն էլ պատրաստ են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել, եթե վերջինս համաձայնի աշխատվարձի նվազման:

Հարկ է նշել, որ Բալոտելին «Մարսել»-ում ստանում է տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ: Ներկայիս համաձայնագիրը սպառվում է հունիսի 30-ին:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» երկրպագուների մեծ մասը դեմ է Նեյմարի վերադարձին’
Հաջորդ հոդվածը‘Գաբրիել Ժեզուսը փոխել է խաղային համարը’