‘«Բազելը», «Ֆեներբահչեն», «Բենֆիկան» եւ «Չելսին» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ մտան. Տեսանյութ’

791

Առաջին անգամ ՈւԵՖԱ-ի գավաթների պատմության մեջ շվեյցարական ակումբը դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ: Դա արեց «Բազելը», որը դրամատիկ պայքարում հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»:

Առաջին հանդիպումը այս թիմերի միջեւ Լոնդոնում ավարտվել էր 2:2: Բազելում հանդիպումը նույնպես ավարտվեց 2:2: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին շվեյցարացիները՝ 4:1:

Այսպիսով, կիսաեզրափակիչ փուլ մտան «Բազելը», «Չելսին», «Բենֆիկան», որը հաղթեց «Նյուքասլին» (3:1, 1:1) եւ թուրքական «Ֆեներբահչեն», որը հաղթեց «Լացիոյին» (2:0, 1:1):

Եվրոպայի լիգա. 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ 

«Բազել» (Շվեյցարիա) — «Տոտենհեմ» (Անգլիա) — 2:2 (առաջին հանդիպում՝ 2:2), 11 մետրանոցներով՝ 4:1

«Նյուքասլ» (Անգլիա) — «Բենֆիկա» (Պորտուգալիա) — 1:1 (առաջին հանդիպում՝ 1:3)

Պապիս Սիսե, 71 – Էդուարդո Սալվիո, 90+2

«Լացիո» (Իտալիա) — «Ֆեներբահչե» (Թուրքիա) — 1:1 (առաջին հանդիպում՝ 0:2)

Սենադ Լուլիչ, 60 – Ջաներ Էրկին, 73

Նախորդ հոդվածը‘Մարկ Ցուկերբերգը քաղաքական շարժում է գլխավորել’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիրում ավտովթարից զոհված ՀՀ 5 քաղաքացիներից 2-ի դիերը տեղափոխվել են Հայաստան’