‘Մարկ Ցուկերբերգը քաղաքական շարժում է գլխավորել’

933

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կազմակերպել Է «Առա՜ջ, մեզ հետ» (FWD.us, Forward Us) նոր քաղաքական շարժումը: Ապրիլի 11-ին «Վաշինգտոն փոստ» թերթում հրապարակված իր հոդվածում Ցուկերբերգը նշել է նոր միավորման առաջնահերթությունները, որոնց թվում են՝ օրենսդրական բարեփոխումների առաջշարժումը բարձրագույն և դպրոցական կրթության ոլորտում, տեխնոլոգիական հետազոտությունների ֆինանսավորումը և խթանումը և ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականության կատարելագործումը: 

«Մեր ներգաղթային քաղաքականությունը լիովին չի համապատասխանում ժամանակակից պահանջներին», — նշել է 28-ամյա Ցուկերբերգը, — «Մենք առաջարկում ենք համապարփակ բարեփոխումներ այս ոլորտում, որի շրջանակներում նախատեսվում է խիստ հսկողություն սահմանների վրա, բայց միաժամանակ քաղաքացիության տրամադրման հեշտացված համակարգ տաղանդավոր և աշխատասեր մարդկանց համար»:

Նոր շարժման կազմում ներգրավվել են նաև Yahoo կորպորացիայի նախագահ Մարիսա Մայերը և Google Inc.-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը:

Նախորդ հոդվածը‘Վտանգավոր սննդամթերքի վաճառքը չի արգելվել’
Հաջորդ հոդվածը‘«Բազելը», «Ֆեներբահչեն», «Բենֆիկան» եւ «Չելսին» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ մտան. Տեսանյութ’