‘Բալակն ավարտեց կարիերան’

988

Գերմանիայի հավաքականի եւ Լեւերկուզենի նախկին խաղացող Միխայել Բալակը հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին:

Անցած մրցաշրջանի ավարտից հետո լեւերկուզենյան ակումբը լքած 36-ամյա ֆուտբոլիստը դիտարկում էր Ավստրալիայում կամ ԱՄՆ-ում հանդես գալու առաջարկները, սակայն ի վերջո որոշեց ավարտել ֆուտբոլային կարիերան:

Իր մարզական կենսագրության ընթացքում Բալակը հանդես է եկել գերմանական «Կայզերսլաուտերն», «Բավարիա», անգլիական «Չելսի» ակումբներում եւ Գերմանիայի հավաքականում: Բալակը չորս անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, մեկ անգամ՝ Անգլիայի պրեմյեր-լիգայի:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ի կանտերայի 11 լավագույն «անհաջողակները»’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիան» վերականգնում է Sukhoi Superjet-100 օդանավի շահագործումը ‘