‘Բալոտելին որոշել է իրեն հավերժացնել եւ իր արձանն է պատվիրել’

698

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին պատվիրել է սեփական արձանը պատրաստել, որը նա մտադիր է տեղադրել Բրեշիայում գտնվող սեփական տան բակում: Արձանը մեկը մեկին կրկնելու է նրա հանրահայտ դիրքը Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ խաղում Գերմանիայի հավաքականի դարպասը խփած երկրորդ գոլից հետո:

«Ես արդեն կանխավճար եմ ստացել, չնայած երբեք Բալոտելիի հետ անձամբ չեմ հանդիպել,- ասել է քանդակագործ Լիվիո Սկարպելան: — Ստիպված աշխատում եմ լուսանկարների հետ: Ես նրան մի քանի տարբերակ եմ առաջարկել, սակայն նա ցանկանում իրեն հավերժացնել հենց այդ գոլից հետո ընդունած դիրքով. այդ մարմնով եւ դեմքի արտահայտությամբ: Ես նրան ներկայացրել եմ անտիկ հերոսի տեսքով, իսկ բուն արձանը լինելու է դասական եւ պոպ ոճի»:

Նախորդ հոդվածը‘Քերրին և Լավրովը առաջին անգամ հանդիպել են Բեռլինում’
Հաջորդ հոդվածը‘Վաղվանից Բարեկամության հրապարակում կգործարկվեն նոր տեսախցիկներ’