‘Բախումներ Կահիրեում. Զոհերի թիվը րոպե առ րոպե փոխվում է’

1021

Վերջին տվյալներով՝ Կահիրեում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 120-ի: Նման տեղեկություն է հայտնել «Ալ-Ջազիրա» հեռուստակայանը՝ հղում անելով բուժկետերի տրամադրած տվյալներին: Մինչ այդ հաղորդվել էր առնվազն 50 զոհի մասին: Մինչդեռ «Մուսուլման եղբայրները» հայտարարում են 200 զոհերի մասին: Եգիպտոսի ՆԳՆ-ն կտրականապես հերքում է այդ լուրը և հայտնում, որ Կահիրեի հրապարակներում գործողություններ իրականացնելիս զոհվել է երկու ոստիկան, ևս ինը վիրավորվել են: Իսլամիստների դիպուկահարները շենքերի տանիքների վրայից ինտենսիվ կրակ են արձակում իրավապահների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, Ռաբիա ալ-Ադավիա հրապարակում ևս ցուցարարները կրակ են բացել ոստիկանների վրա: Տեկեկություն կա, որ նրանք դիրքեր են գրավել Կահիրեի համալսարանի ինժեներական ֆակուլտետի շենքում, փոխանցում է vesti.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Օբամայի քաղաքական մազոխիզմը իսլամիզմի սիրիական զինանոցում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով գործակալության տնօրենին’