‘Բակո Սահակյանը այցելել է «Մադաղիս-1» ՀԷԿ եւ մի շարք զորամասեր ‘

2449

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 17-ին այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածում տեղակայված մի շարք զորամասեր եւ ծանոթացել զինվորների առօրյային, պաշտպանության համակարգին եւ առաջնագծի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին: Հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

Բակո Սահակյանը նշել է, որ բանակաշինությունը եղել է եւ կմնա մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը եւ այս համատեքստում հատուկ ընդգծել սահմաններն ամուր պահելու կարեւորությունը` այն համարելով մեր ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարեւորագույն բաղադրամասերից մեկը:

Այնուհետեւ Բակո Սահակյաննն այցելել է «Մադաղիս-1» ՀԷԿ եւ ծանոթացել կայանի աշխատանքներին: Սահակյանը կարեւորել է այս էներգահանգույցի դերը հանրապետության էներգետիկ անվտանգության եւ կայուն տնտեսական աճի ապահովման գործում` կոնկրետ հանձնարարականներ տալով աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

 

Նախորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ». Ս.Սարգսյանի ելույթը բացահայտ ճնշում էր ՍԴ-ի վրա’
Հաջորդ հոդվածը‘ Ասլանով. Մի շարք երկրներ շարունակում են աշխատել հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ’