‘Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ ‘

844

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերի հետ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը հանդիսանում է պաշտոնական Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը, եւ կարեւորել է միջազգային հանրության կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը Ադրբեջանին դատապարտելու ու կառուցողական հուն բերելու ուղղությամբ:

Միաժամանակ, նա վերահաստատել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնմամբ:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի մարզերում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր’
Հաջորդ հոդվածը‘«Երևանի ՋԷԿ»-ի լիցենզիայի գործողությունը 5 տարով երկարաձգվել է’