‘Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ ավանդների նախնական փոխհատուցման մասին’

1098

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համաձայն հրամանագրի` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1974 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում:

Նախորդ հոդվածը‘Հայ ֆուտբոլիստների արդյունքները` արտերկրում’
Հաջորդ հոդվածը‘Արձանագրվել է գրիպի դեպքերի և սուր շնչառական վարակների աճ’