‘Բակո Սահակյան. Արցախը պատրաստակամ է համակարգված աշխատանք իրականացնել մի շարք ոլորտներում ‘

1184

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում անդրադարձել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերին:

Նա նշել է, որ Արցախը պատրաստակամ է համակարգված աշխատանք իրականացնել քաղաքական, տեղեկատվական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում:

Բակո Սահակյանը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարել է հայոց անկախ պետականության հիմնասյուներից եւ հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկը` հավելելով, որ ազգովի պետք է ամեն ինչ անել այն անսասան պահելու եւ օր օրի զորացնելու ուղղությամբ: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Անկախ Հայաստան. հպարտություն եւ ամոթ’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Մարադոնա. «53 տարեկանում ես ինձ 80-ամյա ծերունի եմ զգում»’