‘Բակո Սահակյանn այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան’

2152

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան եւ հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

Քննարկվել են բուհի ուսումնական գործընթացին եւ հետազոտական մի շարք ծրագրերի վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է բուհի կողմից ժամանակակից կրթության մեթոդների կիրառումը՝ ընդգծելով տեսական եւ կիրառական մոտեցումների համադրման ավելի լայն մակարդակի ապահովման անհրաժեշտությունը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Բալայան. Մոսկվա-­Երեւան ավտոբուսի վթարից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից’
Հաջորդ հոդվածը‘Մենք Վենետիկի վերածելու մայրաքաղաք չունենք կամ ինչու՞ է աղմկում Գետառը’