‘Բաղրամյան 26-ից բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին եւ երեք ակտիվիստների’

1274

Քիչ առաջ ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, առանց որևէ հիմնավորման, բերման է ենթարկել Արգիշտի Կիվիրյանին, Անի Կաղինյանին, Լուսինե Հովսեփյանին և Նանե Մինասյանին։ Տեղեկացնում է jfhr.am կայքը: «Հիմա մենք Արաբկիրի ոստիկանությունում ենք, փորձում ենք ընդամենը հասկանալ՝ ինչու են մեզ բերել այստեղ։ Ասում են՝ իրավունք չունեք քայլել Բաղրևամյան 26-ի մոտով»,- կայքի հետ հեռախոսազրույցում պատմեց Արգիշտի Կիվիրյանը։

Վերջիններս, նշելով կրակոտ դդումի հին հայկական տոնը, մի դդում էին բերել Բաղրամյան 26 և թողնելով այն դարպասների մոտ՝ շարունակել էին մայթով իջնել դեպի Օպերա։ Այդ ժամանակ, ոստիկանները, խախտելով ակտիվիստների ազատ տեղաշարժման իրավունքը, վերջիններիս քաշքշելով, շորերը պատռելով մտցրել են ոստիկանության մեքենան և տարել Արաբկիրի ոստիկանության բաժին։  «Հասել ենք նրան, որ Երևանում արգելվում է մայթով քայլելը։ Հայաստանում ստեղծվել է ոստիկանական դասական ռեժիմ, և այսօր ոստիկանը փորձում է ապօրինի կերպով բռնանալ ՀՀ քաղաքացու կամքին և իրավունքներին»,- Արաբկիրի ոստիկանությունից ահազանգեց և իրավիճակը մեկնաբանեց Արգիշտի Կիվիրյանը։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի թիկնապահը ծեծել է մրցավարին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում առաջին անգամ կին պատգամավորները խորհրդարան են եկել հիջաբներով’