‘Բայանդուրում հաղթեց գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածուն’

831

Շիրակի մարզի Բայանդուր համայնքում կիրակի օրն անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածու Դավիթ Դավթյանը, տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունը:

 Դավթյանը պաշտոնական տվյալներով  ստացել է 180 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Խորեն Սմբատյանը` 128:

Բայանդուր համայնքի 535 ընտրողից ընտրությանը մասնակցել է 316-ը, անվավեր քվեաթերթիկները թիվը եղել է 8:

Բայանդուրի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին գյուղապետ, ԲՀԿ-ական Հովակիմ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել եւ ընտանիքով մեկնել Ռուսաստան:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի փաստաբանի հայտարարությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Պան Գի Մունը երիտասարդների օրվա կապակցությամբ խոսել է միգրացիայի մասին’