Բայդենը դեռ վերջնականապես չի որոշել մասնակցել 2024 թ․ ընտրություններում

352

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը մտադիր է մասնակցել պետության ղեկավարի ընտրություններում 2024 թ․, սակայն դեռ վերջնականապես «հաստատ որոշում» կայացնելը վաղաժամ է։

« Իմ կարծիքը, ինչպես և ավելի վաղ ասել եմ, կրկին առաջադրվելն է։ Բայց դա ընդամենը իմ մտադրությունն է։ Արդյո՞ք դա վերջնական որոշում է։ ․․․ Դեռ կտեսնենք»,- ասել է նա կիրակի օրը CBS հեռուստաալիքի եթերում։

«Շատ վաղ է նման որոշում ընդունելու համար։ Եվ ես շատ եմ հարգում ճակատագիրը։ Ես զբաղվում եմ իմ աշխատանքով և մտադիր եմ կատարել այդ աշխատանքը»,- ասել է Բայդենը։ Նա ակնարկել է, որ հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը ավելի ճիշտ է կայացնել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք ԱՄՆ-ում տեղի կունենան այս տարվա նոյեմբերին։

Լրագրողը հիշեցրել է, որ Բայդենը, որն այս տարի դառնում է 80 տարեկան, ԱՄՆ պատմության ընթացքում ամենատարեց նախագահն է։ «Վիճակս վատ չէ, ճի՞շտ է»,- հեգնանքով պատասխանել է Բայդենը և հավելել, որ ինքը բավարար ուժ և պայծառ միտք ունի դրա համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածըԴեւիսի գավաթ․ Քառորդ եզրափակիչի զույգերը