Բայդենը իր ծրագրերի մասին հայտնել է Կոնգրեսին

243

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Աֆղանստանին զրկել Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս Վաշինգտոնի հիմնական դաշնակցի կարգավիճակից։

Համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Դրանում ասվում է, որ Բայդենը «մտադիր է չեղարկել Աֆղանստանի ընդգրկումը ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակիցների ցանկից»։

«Թալիբան» շարժումը լայնածավալ գործողություն ծավալեց Աֆղանստանում վերահսկողություն հաստատելու համար, երբ ԱՄՆ-ը 2021 թ․ գարնանը հայտարարեց այնտեղից իր զորքերը դուրս բերելու մասին։ Օգոստոսի 15-ին արմատականներն առանց մարտերի մտան Քաբուլ, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի լեգիտիմությունը չի ճանաչել առայժմ ոչ մի երկիր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿադիրով. Չեչեն ռազմիկները ԼԺՀ-ն ազատագրելուց հետո տուն են վերադարձել
Հաջորդ հոդվածըԲրիտանացի 50 քաղաքական գործիչներ դուրս են եկել Ջոնսոնի կառավարության կազմից