Կադիրով. Չեչեն ռազմիկները ԼԺՀ-ն ազատագրելուց հետո տուն են վերադարձել

228

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանդիպել է «Ահմատ» հատուկ ստորաբաժանման հրամանատարների և մարտիկների հետ, որոնք  տուն են վերադարձել Լուգանսկի ժողովրդական հանրապետությունն ազատագրելուց հետո։

Այդ մասին Կադիրովը գրել է իր Telegram-ալիքում։

«Չորեքշաբթի ես հանդիսավոր պայմաններում հանդիպեցի հրամանատարների և մարտկների հետ։ Անձամբ իմ և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից ես շնորհակալական անկեղծ խոսք ասացի մեր զինծառայողներին, որոնք պատվով կատարեցին իրենց պարտքը»,- գրել է նա։

Ռուսաստանի նախագահի հրամանի համաձայն՝ Կադիրովը «Հայրենիքին մատուցած ծառայությունների», «Խիզախության» շքանշաններ է հանձնել մի քանի հրամանատարի։

«Մեր հատուկ ստորաբաժանումները շատ լավ դրսևորեցին իրենց հատուկ ռազմական գործողության ընթացքում, դրանով իսկ նրանք փակեցին  մեր փառավոր Հայրենիքից՝ Ռուսաստանից չեչեն ժողովրդի տրոհվելու մասին ցանկացած շահարկումների ճանապարհը»,- գրել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը հայտարարել է, որ անհրաժեշտ է ոչնչացնել Չեչնիայից Ուկրաինա փախած ահաբեկիչներին։

«Մեզ համար՝ չեչենների, հատուկ գործողությունը դեռ չի ավարտվել։ Մենք հույս ունենք, որ մեզ հնարավորություն կտան հասնելու, եթե պետք է՝ մինչև Կիև, և ոչնչացնելու ահաբեկիչների մնացուկներին, որոնք ժամանակին փախել են Չեչնիայից։ Այդ առնետները հետախուզման մեջ են, մենք վաղուց ենք նրանց փնտրում»,- գրել է Կադիրովը։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու հրաման կտա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷդգար Սևիկյանը՝ «Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըԲայդենը իր ծրագրերի մասին հայտնել է Կոնգրեսին