Բայդենը կզրուցի Վլադիմիր Զելենսկու հետ

647

Ջո Բայդենը հեռախոսազրույց կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան կհաղորդի Վլադիմիր Պուտինի հետ իր ունեցած բանակցությունների արդյունքները։

Վերջին երկու օրերին Ջո Բայդենն արդեն մի շարք հեռախոսային խոսակցություններ է ունեցել Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների հետ՝ նրանց հետ քննարկելով Ռուսաստանի ղեկավարի հետ իր բանակցությունների արդյունքները։

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահը կրկին իր աջակցությունը կհայտնի Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինչպես նաև Զելենսկուն կոչ կանի Ռուսաստանի հետ տարաձայնությունները կարգավորել դիվանագիտական ճանապարհով, Մինսկի պայմանավորվածությունների շրջանակում։

Զելենսկին ինքն առայժմ չի մեկնաբանել Պուտին-Բայդեն հանդիպումը, սակայն զարմացրել է դիտորդներին՝ իր «Ինստագրամում» տեղադրելով լուսանկար մարզասրահից և գրառում անելով․ «Բարի լույս բոլորին՝ բարեկամներին և նրանց, ովքեր նախանձում են»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը բացառել է, որ ռուսաստանյան ագրեսիայի դեպքում ամերիկյան զինվորականներ կուղարկվեն Ուկրաինա
Հաջորդ հոդվածըԻսրայելը պատրաստվում է վատթարագույնին