Բայդենը համոզել է 1,75 տրիլիոն դոլար հատկացնել սոցիալական ոլորտին և էկոլոգիային

482

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի ներկայացրել է սոցիալական ոլորտում և էկոլոգիայի բնագավառում 1,75 տրիլիոն դոլար ներդրում կատարելու ծրագիրը։

Բայդենի ներկայացրած ծրագիրը պետք է հաստատի Կոնգրեսը։  Բայդենը հույս ունի, որ այն կընդունվի  Կոնգրեսի երկու պալատներում էլ։ Սկզբում նախագահն առաջարկել է հատկացնել 3,5 տրիլիոն դոլար, սակայն երկար բանակցությունների ընթացքում գումարը կրճատվել է։

«Build Back Better ծրագիրը ԱՄՆ-ին թույլ կտա հասնել կլիմայի հարցում իր նպատակներին, ստեղծել միլիոնավոր լավ վարձատրվող աշխատատեղեր և բարձրացնել մեր տնտեսությունը։ Այն լիովին կֆինանսավորվի կորպորացիաների և բնակչության ամենահարուստ խավերի կողմից»,- Twitter-ում գրել է Բայդենը։

Նախագահը հայտարարել է, որ իր ծրագիրը լրիվ ապահովված է և չի մեծացնի բյուջեի դեֆիցիտը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲելառուս․ Ուժայինները մարդկանց նվաստացնելով՝ ստիպում են ներողություն խնդրել տեսախցիկի առաջ
Հաջորդ հոդվածըԲրիտանիայում էլեկտրոնային սիգարետները կսկսեն տալ դեղատոմսով